Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-12-25-ից մինչև 2026-03-07։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ԽԹԱՆՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ, ԴՐԱՆՑ ԹԻՐԱԽԱՅԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 16. Մատչելիությունը

գործել է մինչև 2026-03-07Բացել ARLIS-ում

Հոդված 16. Մատչելիությունը

1. Մատչելիությունը, որպես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման ու պաշտպանության և սոցիալական ներառման նախապայման և հավասար հնարավորությունների ապահովման թիրախային ուղղություն, ներառում է՝

1) ֆիզիկական միջավայրի մատչելիությունը.

2) տեղեկատվության և հաղորդակցության, ներառյալ տեղեկատվական ու հաղորդակցության տեխնոլոգիաների և համակարգերի մատչելիությունը:

2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները՝ անկախ կազմակերպական-իրավական ձևից, օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններին համապատասխան, իրենց իրավասությունների շրջանակներում հաշմանդամություն ունեցող անձանց համար ապահովում են ֆիզիկական միջավայրի, տեղեկատվության և հաղորդակցության մատչելիությունը, այդ թվում՝ բնակելի, հասարակական, արտադրական և այլ գործառնական նշանակություն ունեցող շենքերի և շինությունների մատչելիության, տրանսպորտային համակարգից, տեղեկատվության և հաղորդակցության միջոցներից, հանգստի և ժամանցի վայրերից անարգել օգտվելու պայմանների ստեղծումը:

3. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը նպաստող ֆիզիկական միջավայրի մատչելիությունն ապահովող ընդհանուր պահանջները, ստանդարտները, նորմերը և կանոնները մշակում և հաստատում է քաղաքաշինության ոլորտում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

4. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը նպաստող տեղեկատվության և հաղորդակցության, այդ թվում՝ վեբ բովանդակության մատչելիության խթանման և իրազեկվածության բարձրացման նպատակով էլեկտրոնային հաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը մշակում և հաստատում է ուղեցույց:

(16-րդ հոդվածը խմբ. 08․12․22 ՀՕ-534-Ն)

(08․12․22 ՀՕ-534-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։