Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 2. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենսդրությունը
Հոդված 2. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենսդրությունը
1. Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով և այլ իրավական ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով:
2. Հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման, կենսաթոշակների և նպաստների նշանակման, վճարման, կասեցման, վերահաշվարկման, վճարումը դադարեցնելու և վերսկսելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով: