Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-12-25-ից մինչև 2026-03-07։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ԽԹԱՆՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 6. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականությունը

գործել է մինչև 2026-03-07Բացել ARLIS-ում

Հոդված 6. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականությունը

1. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության միասնական պետական քաղաքականության իրականացումն ապահովում է Կառավարությունը:

2. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականությունն իրականացվում է համալիր ծրագրին համապատասխան:

3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմիններն իրենց ոլորտների զարգացման ծրագրերում հաշվի են առնում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականության հիմնական սկզբունքները և ուղղությունները՝ այդ ծրագրերում ներառելով համապատասխան միջոցառումներ:

4. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականության հիմնական նպատակն է՝

1) մյուսների հետ հավասար հիմունքներով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները և ազատություններն իրականացնելու, օրինական շահերը պաշտպանելու, ինչպես նաև անկախ կյանքի և համայնքում ներառվելու իրավունքի համար անհրաժեշտ պայմանների ապահովումը.

2) հաշմանդամություն ունեցող անձանց համար մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցելու մատչելի պայմանների և հնարավորությունների ապահովումը:

(6-րդ հոդվածը փոփ. 13.09.23 ՀՕ-275-Ն)

(13.09.23 ՀՕ-275-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։