Գլուխ 45.1 · ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 16
Հոդված 16.
Օրենսգրքի 414.1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. Համագործակցության վարույթով դատաքննությունը հատուկ կարգով անցկացնելը մերժելու և գործի քննությունն ընդհանուր կարգով շարունակելու մասին որոշման իրավաչափության ստուգման արդյունքում վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը վերադարձնելու կամ առանց քննության թողնելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում ստանալու պահից՝ տասնհինգօրյա ժամկետի ընթացքում: Վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ սահմանում է մինչև տասնհինգօրյա ժամկետ` ձևական սխալները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:»: