Գլուխ 45.1 · ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 17
Հոդված 17.
Օրենսգրքի 414.2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.
«5.1. Համագործակցության վարույթով դատաքննությունը հատուկ կարգով անցկացնելը մերժելու և գործի քննությունն ընդհանուր կարգով շարունակելու մասին որոշման իրավաչափության ստուգման արդյունքում վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում ստանալու օրվանից՝ մեկամսյա ժամկետի ընթացքում։»: