Գլուխ 45.1 · ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 19
Հոդված 19.
Օրենսգրքի 426.3-րդ հոդված 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5) համագործակցության վարույթով դատավճիռ կայացնելուց հետո ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք հիմնավորում են, որ համագործակցության համաձայնագիր կնքած անձը քրեական հետապնդման մարմնին դիտավորյալ հայտնել է սուտ տեղեկություններ կամ թաքցրել է որևէ էական տեղեկություն կամ խոչընդոտել է համագործակցության արդյունքում բացահայտված հանցագործության հետագա քննությանը:»: