Գլուխ 45.1 · ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 18
Հոդված 18.
Օրենսգրքի 414.3-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Համագործակցության վարույթով դատաքննությունը հատուկ կարգով անցկացնելը մերժելու և գործի քննությունն ընդհանուր կարգով շարունակելու մասին որոշման իրավաչափության ստուգման արդյունքում վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում գործը վճռաբեկ դատարանում ստանալու օրվանից՝ մեկամսյա ժամկետի ընթացքում։»: