Գլուխ V · ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ
Հոդված 30. հաշմանդամների տրանսպորտային սպասարկումը
Հոդված 30. հաշմանդամների տրանսպորտային սպասարկումը
Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամներն ունեն քաղաքային և մերձքաղաքային մարդատար պետական տրանսպորտի բոլոր տեսակներով (բացի տաքսիներից) անվճար երթևեկելու իրավունք: ընդ որում 1-ին խմբի հաշմանդամները այդ իրավունքը կարող են փոխանցել իրենց մերձավորներից որևէ մեկին:
օդային, երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության ներհանրապետական երթուղիներից օգտվելիս, հոկտեմբերի 1-ից մինչև մայիսի 31-ը և մեկ անգամ տարվա մնացած ժամանակահատվածում, ինչպես նաև բափհ-ի եզրակացության համաձայն առողջարանային բուժման մեկնելիս և վերադառնալիս հաշմանդամները երթևեկության արժեքը վճարում են 50 տոկոս զեղչով:
նշված արտոնությունները տարածվում են նաև 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամին կամ հաշմանդամ-երեխային ուղեկցող անձի վրա: