Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-01-23-ից մինչև 2018-11-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

գործել է մինչև 2018-11-22Բացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) կրեդիտ՝ պարտավորության տարաժամկետ վճարման իրավունք, վարկ, փոխառություն, ֆինանսական վարձակալություն (լիզինգ) կամ որևէ այլ համաձայնություն կամ պայմանավորվածություն, որի նպատակը ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների ձեռքբերումը ֆինանսավորելն է.

2) կրեդիտավորող՝ բանկ, օտարերկրյա բանկի մասնաճյուղ, վարկային կազմակերպություն կամ գրավատուն, որը տրամադրում է կրեդիտ.

3) կրեդիտավորման պայմանագիր՝ գործարք, որով կրեդիտավորողն սպառողին տրամադրում կամ խոստանում է տրամադրել կրեդիտ.

4) մատակարար՝ ապրանքները վաճառող կամ ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ կատարող ֆիզիկական կամ իրավաբանական անձ.

5) տարեկան փաստացի տոկոսադրույք (Annual Percentage Rate կամ APR)՝ սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսը՝ արտահայտված տրամադրված կրեդիտի տարեկան տոկոսով, և հաշվարկված` հիմք ընդունելով սույն օրենքի 13-րդ հոդվածում նշված բանաձևը.

6) սպառող (այդ թվում՝ գյուղատնտեսական նշանակության կրեդիտ ստացող)` բացառապես անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված, ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության կրեդիտների), ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) պատվիրման կամ ձեռքբերման նպատակով կրեդիտ ստացող քաղաքացի.

7) սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսը՝ բոլոր տոկոսներն ու այլ վճարումները, որոնք սպառողը պարտավոր է վճարել (կատարել) կրեդիտավորման համար.

8) օվերդրաֆտ՝ բանկի կողմից կրեդիտի տեսքով սպառողական նպատակով բանկային, ավանդային կամ այլ հաշվի վրա տրամադրված գումար կամ այդպիսի գումարի տրամադրման խոստում, այդ թվում՝ վճարային քարտերով.

9) վարկային քարտով կրեդիտավորման պայմանագիր՝ կրեդիտավորման պայմանագիր, որով կրեդիտավորողը, անկախ բանկային, ավանդային կամ այլ հաշվի առկայությունից, մշտական հիմունքներով սպառողին տրամադրում է նախապես հաստատված սահմանաչափով վերականգնվող կամ չվերականգնվող վարկային գիծ՝ վարկային քարտի միջոցով սպառողի գնումները, այլ վճարումները, ինչպես նաև կանխիկի պահանջը ֆինանսավորելու նպատակով.

10) Ֆինանսական համակարգի հաշտարար՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անձ:

(2-րդ հոդվածը լրաց. 21.12.15 ՀՕ-4-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։