Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը կարգավորում է կրեդիտավորման պայմանագրերից բխող հարաբերությունները, դրանց տեսակների առանձնահատկությունները և պարտադիր պայմանները, կրեդիտավորման պայմանագրերով տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը և պայմանները, կրեդիտավորողի պատասխանատվությունը, կրեդիտավորման պայմանագրերով սպառողների իրավունքները և այդ պայմանագրերի հետ կապված այլ հարաբերություններ:
2. Սույն օրենքը տարածվում է նաև մինչև 2.000.000 դրամ գումարի չափով և (կամ) դրան համարժեք արտարժույթով տրամադրված գյուղատնտեսական նշանակության կրեդիտների վրա:
(1-ին հոդվածը լրաց. 21.12.15 ՀՕ-4-Ն)