Հոդված 3. Բացառություն կազմող կրեդիտավորման պայմանագրերը
Հոդված 3. Բացառություն կազմող կրեդիտավորման պայմանագրերը
1. Սույն օրենքով սահմանված պահանջները չեն տարածվում՝
1) այն կրեդիտավորման պայմանագրերի վրա, որոնց համար նախատեսված չէ որևէ տոկոսի կամ այլ հատուցման վճարում (կատարում).
2) հարյուր հազար դրամը չգերազանցող և տասը միլիոն դրամը գերազանցող կրեդիտավորման պայմանագրերի վրա.
3) այն կրեդիտավորման պայմանագրերի վրա, որոնք հիմնականում նախատեսված են հողի կամ գոյություն ունեցող կամ կառուցվող կամ կառուցվելիք շենքի (շինության) կամ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման կամ պահպանման նպատակով.
4) այն կրեդիտավորման պայմանագրերի վրա, որոնք նախատեսում են կրեդիտի տրամադրում շենքի (շինության) կամ բնակարանի վերանորոգման, վերակառուցման կամ բարելավման նպատակով.
5) վարձակալության պայմանագրերի վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ պայմանագրերով նախատեսված է, որ վարձակալության օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքն անցնելու է վարձակալին: Սույն օրենքի գործողությունը չի տարածվում սույն հոդվածի 3-րդ կետում նշված գույքի վարձակալության պայմանագրերի վրա:
(3-րդ հոդվածը 25.10.17 ՀՕ-183-Ն օրենքի 1-ին հոդվածի փոփոխությամբ և խմբագրությամբ ուժի մեջ կմտնի 22.11.18թ.)