Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-08-10-ից մինչև 2020-10-30։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2020-10-30-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 5 · ԳՈՎԱԶԴԸ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒՄԸ

Հոդված 17. Կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցումը

գործել է մինչև 2020-10-30ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 17. Կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցումը

1. Կրեդիտավորողի և սպառողի միջև ցանկացած հաղորդակցում, որը կապված է կրեդիտավորման պայմանագրի պայմանների կամ կողմերի միջև հաղորդակցման կարգի կամ կողմերի իրավունքների, պարտականությունների կամ պատասխանատվության սահմանման, փոփոխման կամ դադարեցման հետ կամ վերաբերում է կրեդիտավորման պայմանագրի վրա որևէ ազդեցություն ունեցող օրենքներին, նորմատիվ իրավական ակտերին կամ կրեդիտավորողի ներքին ակտերին, կատարվում է գրավոր եղանակով՝ էլեկտրոնային կապի միջոցով, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքերի: Ընդ որում, սույն մասում նշված տեղեկատվությունը համարվում է պարտադիր ներկայացման տեղեկատվություն:

2. Կրեդիտավորողը պարտավոր է իր կողմից կամ կրեդիտավորման պայմանագրով սահմանված պարբերականությամբ, որը չպետք է գերազանցի մեկ ամիսը, սպառողին ներկայացնել կրեդիտավորման պայմանագրից բխող սպառողի պարտավորությունների և դրանց առաջացման հիմքերի և մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվություն, այդ թվում՝ սպառողի կողմից իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար կրեդիտավորողի կողմից կիրառվող կամ կիրառված պատասխանատվության միջոցների (տուժանքի կամ սպառողի վիճակը վատթարացնող ցանկացած այլ միջոցների) սպառիչ ցանկը, դրանց կիրառման դեպքերն ու կարգը՝ էլեկտրոնային կապի միջոցով, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքերի: Ընդ որում, սույն մասում նշված տեղեկատվությունը համարվում է պարտադիր ներկայացման տեղեկատվություն:

3. Սպառողը գրավոր, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա կարող է հրաժարվել սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված տեղեկատվությունն էլեկտրոնային կապի միջոցով ստանալու իրավունքից՝ պարտադիր ներկայացման տեղեկատվությունը փոստային կամ կապի այլ միջոցներով ստանալու պայմանով: Սպառողն իրավունք ունի նաև սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված տեղեկատվությունն ստանալու կրեդիտավորողի տարածքում՝ առձեռն, որը չի բացառում նույն տեղեկատվությունն սպառողին փոստային, էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով տրամադրելու՝ կրեդիտավորողի պարտականությունը: Սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված էլեկտրոնային, փոստային կամ կապի այլ միջոցներով և առձեռն ստանալու սպառողի իրավունքը սահմանափակող պայմանը կամ համաձայնությունն առ ոչինչ է:

Ընդ որում, կրեդիտավորողն իրավունք չունի սպառողին պարտադրելու կամ սպառողի համար այնպիսի իրավիճակ ստեղծելու, որ սպառողը հրաժարվի սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված տեղեկատվությունն էլեկտրոնային կապի միջոցով ստանալու իր իրավունքից:

4. (մասն ուժը կորցրել է 19.06.19 ՀՕ-93-Ն)

5. Սպառողների իրավունքների պաշտպանության նպատակից ելնելով` Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն հոդվածով նախատեսված հաղորդակցման կարգ, պայմաններ, ձևեր և նվազագույն պահանջներ:

(17-րդ հոդվածը փոփ., խմբ. 19.06.19 ՀՕ-93-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։