Հոդված 19. Կրեդիտավորողի պատասխանատվությունը
Հոդված 19. Կրեդիտավորողի պատասխանատվությունը
1. Կրեդիտավորողի կողմից սույն օրենքի և դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները 365 օրվա ընթացքում մեկ անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք՝ հարյուր հազար դրամի չափով:
2. Կրեդիտավորողի կողմից սույն օրենքի և դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները 365 օրվա ընթացքում երկու անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք՝ երեք հարյուր հազար դրամի չափով:
3. Կրեդիտավորողի կողմից սույն օրենքի և դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները 365 օրվա ընթացքում երեք և ավելի անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք՝ հինգ հարյուր հազար դրամի չափով:
4. Տուգանքը գանձվում է Կենտրոնական բանկի հայցով՝ դատարանի վճռով այն դեպքում, երբ կրեդիտավորողը համաձայն չէ տուգանքի նշանակման կամ տուգանքի չափի հետ: Տուգանքը գանձվում է` հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների:
5. Սույն օրենքի կիրառման նպատակով սույն օրենքի և դրա հիման վրա ընդունված այլ ակտերի յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտում համարվում է առանձին խախտում:
6. Սույն հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցները Կենտրոնական բանկը կիրառում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(հոդվածը 24.03.21 ՀՕ-141-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.07.2021 թվականին)
(24.03.21 ՀՕ-141-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող անցումային դրույթ)