Հոդված 22. Անցումային դրույթներ
Հոդված 22. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո, բացառությամբ սույն օրենքի 12-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից հինգ տարի հետո:
Սույն օրենքը չի տարածվում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կնքված կրեդիտավորման պայմանագրերի վրա, բացառությամբ այն դեպքի, երբ մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կնքված կրեդիտավորման պայմանագրի էական պայմաններից թեկուզև մեկը փոփոխվում է: Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կնքված կրեդիտավորման պայմանագրի էական պայմաններից թեկուզև մեկը փոփոխվելու դեպքում ամբողջ կրեդիտավորման պայմանագիրը պետք է համապատասխանեցվի սույն օրենքի պահանջներին:
Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով մինչև երեք ամիս ժամկետով կնքվող՝ մինչև 300,000 դրամի չափով սպառողական կրեդիտների համար սահմանում է պարտադիր պահանջներ և պայմաններ, վարկավորման կանոններ` հիմք ընդունելով սպառողի վարկունակության, սպառողի պարտքի և եկամտի հարաբերակցության, վարկը սպասարկելու՝ սպառողի ունակության գնահատման չափանիշները:
(22-րդ հոդվածը լրաց. 03.06.20 ՀՕ-288-Ն)
(03.06.20 ՀՕ-288-Ն օրենքն ունի 22-րդ հոդվածին վերաբերող անցումային դրույթ)
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2008 թ. հուլիսի 12
Երևան
ՀՕ-122-Ն