Գլուխ 2 · ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ
Հոդված 8. Սույն օրենքի կարգավորման առարկա համարվող այլ կրեդիտավորման պայմանագրերը
Հոդված 8. Սույն օրենքի կարգավորման առարկա համարվող այլ կրեդիտավորման պայմանագրերը
1. Բացի սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պայմաններից և նշումներից, սույն օրենքի կարգավորման առարկա համարվող այլ կրեդիտավորման պայմանագրերը ներառում են՝
1) տրամադրվող կրեդիտի առավելագույն սահմանաչափը.
2) պարտավորության կատարման ապահովման միջոցի առկայության դեպքում դրա նկարագրությունը.
3) կրեդիտի օգտագործման և վերադարձման պայմանները: