Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-11-22-ից մինչև 2019-07-11։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2019-07-11-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 3. Բացառություն կազմող կրեդիտավորման պայմանագրերը

գործել է մինչև 2019-07-11ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 3. Բացառություն կազմող կրեդիտավորման պայմանագրերը

1. Սույն օրենքով սահմանված պահանջները չեն տարածվում՝

1) այն կրեդիտավորման պայմանագրերի վրա, որոնց համար նախատեսված չէ որևէ տոկոսի կամ այլ հատուցման վճարում (կատարում).

2) հարյուր հազար դրամը չգերազանցող և տասը միլիոն դրամը գերազանցող կրեդիտավորման պայմանագրերի վրա.

3) «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման պայմանագրերի վրա, բացառությամբ «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի.

4) վարձակալության պայմանագրերի վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ պայմանագրերով նախատեսված է, որ վարձակալության օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքն անցնելու է վարձակալին:

5) (կետն ուժը կորցրել է 25.10.17 ՀՕ-183-Ն)

(3-րդ հոդվածը փոփ., խմբ. 25.10.17 ՀՕ-183-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։