Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-01-01-ից մինչև 2021-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՍՊԱՌՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 11. Կրեդիտավորողի իրավունքները փոխանցելու հետևանքները

գործել է մինչև 2021-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 11. Կրեդիտավորողի իրավունքները փոխանցելու հետևանքները

1. Կրեդիտավորողի իրավունքներն այլ անձի փոխանցելու դեպքում սպառողն իրավունք ունի՝

1) նոր կրեդիտավորողին ներկայացնելու այն բոլոր առարկությունները, որոնք նա ունեցել է սկզբնական կրեդիտավորողի դեմ՝ նոր կրեդիտավորողին իրավունքների անցման մասին ծանուցում ստանալու պահին.

2) կատարելու հանդիպակաց պարտավորությունների հաշվանց, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։