Անցնել բովանդակությանը

Հոդված 14. Օրենքի 27-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14. Օրենքի 27-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «աշխատանքի թույլտվության վավերականության ժամկետով» բառերը փոխարինել «սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով տրամադրված կացության կարգավիճակի ժամկետը չգերազանցող ժամկետով:» բառերով.

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Օտարերկրացու հետ աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագիրը կնքելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, գործատուն դրա էլեկտրոնային տարբերակը, բացառությամբ առևտրային գաղտնիք համարվող տեղեկությունների, մուտքագրում է միասնական էլեկտրոնային հարթակ՝ հաշվառման համար: Աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագրի և դրանում կատարվող փոփոխությունների վերաբերյալ վիճակագրական ամփոփ տեղեկությունները միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմինը պարբերաբար տեղադրում է իր պաշտոնական կայքում:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։