Անցնել բովանդակությանը

Հոդված 21. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 21. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից: Օրենքն ընդունվելուց հետո Կառավարությունը հաստատում է օրենքով նախատեսված ենթաօրենսդրական ակտերը: Այս դրույթն ուժի մեջ է մտնում օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Կառավարության հաստատած ենթաօրենսդրական ակտերն ուժի մեջ են մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

2. Միասնական էլեկտրոնային հարթակը գործարկվում է 2022 թվականի հունվարի 1-ից: Մինչև միասնական էլեկտրոնային հարթակի գործարկումը աշխատանքի թույլտվության և ժամանակավոր կացության կարգավիճակները շարունակում են տրվել «Օտարերկրացիների մասին» մինչև 2022 թվականի հունվարի 1-ի գործող խմբագրությամբ օրենքով և դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական ակտերով սահմանված կարգով:

3. Գործատուները պարտավոր են «Օտարերկրացիների մասին» օրենքի 22.1-ին հոդվածով նախատեսված միասնական էլեկտրոնային հարթակում լրացնել համապատասխան հայտ իրենց մոտ մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագրի հիման վրա աշխատող օտարերկրացիների առկայության մասին մինչև 2022 թվականի սեպտեմբերի 1-ը, բացառությամբ այն օտարերկրացիների, որոնց համար ժամանակավոր կացության կարգավիճակ չի պահանջվում:

4. Մինչև «Օտարերկրացիների մասին» օրենքով նախատեսված միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծումը ներկայացված աշխատանքի թույլտվության դիմումները, որոնց վերաբերյալ որոշում չի ընդունվել, ըստ վարչական ենթակայության իրավասու մարմինների կողմից ուղարկվում են միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմին սույն օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դիմումներն ստանալու դեպքում միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմինն իրավասու է օտարերկրացուց պահանջելու սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական ակտերով պահանջվող, սակայն չներկայացված փաստաթղթերը, որոնք ամբողջությամբ ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում, ըստ համապատասխան կատեգորիայի օտարերկրացի աշխատողների, և օտարերկրացուն տրամադրելու համապատասխան ժամանակավոր կացության քարտ, եթե առկա չեն «Օտարերկրացիների մասին» օրենքով սահմանված՝ կացության կարգավիճակ տալը մերժելու հիմքերը:

Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան

2021 թ. հունիսի 18

Երևան

ՀՕ-267-Ն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հունիսի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։