Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-5-րդ մասերով.
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-5-րդ մասերով.
«3. Սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «ժէ» կետով նախատեսված կատեգորիայի օտարերկրացին Հայաստանի Հանրապետությունում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետից ավելի գտնվելու մտադրության դեպքում պարտավոր է մինչև նշված ժամկետի ավարտը դիմել միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմին՝ իր և իր ընտանիքի անդամների՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք ստանալու համար:
4. Սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «ժը» կետով սահմանված օտարերկրացուն իրավասու մարմնի ներկայացմամբ միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմինը տրամադրում է բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք, եթե այդ անձը չունի Հայաստանի Հանրապետությունում կացության այլ կարգավիճակ:
5. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված տեղեկանքի ձևը, այն ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը, տրամադրման կարգը և ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: