Անցնել բովանդակությանը

Հոդված 8. Օրենքի 22-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Օրենքի 22-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հայաստանի Հանրապետության գործատուն իրավունք ունի օտարերկրացու հետ կնքելու աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագիր սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով տրամադրված ժամանակավոր կացության կարգավիճակի քարտի, իսկ 23-րդ հոդվածի 1-ին մասի «ժէ» և «ի» կետերում նշված օտարերկրացիների հետ՝ հանրային ծառայությունների համարանիշի առկայության դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ օտարերկրացու համար չի պահանջվում ունենալ կացության կարգավիճակ կամ ստանալ հանրային ծառայությունների համարանիշ:».

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն օրենքի 22.1-ին հոդվածի 1-ին մասում նշված հայտը լրացվելու դեպքում թափուր աշխատատեղն զբաղեցնելու համար դիմելու սահմանված ժամկետը պետք է լինի նվազագույնը 15 աշխատանքային օր, որը թույլ կտա աշխատանքի և զբաղվածության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայի պահանջները և հնարավորության դեպքում գործատուին միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով առաջարկել համալրելու աշխատատեղը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգին համապատասխան:».

3) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Սույն օրենքի 23-րդ հոդվածում նշված օտարերկրացիներին աշխատանքի ընդունելիս չի գործում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներով թափուր աշխատատեղը համալրելու պահանջը, բացառությամբ եթե այդ աշխատանքի համար պահանջվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, և այդ անձանց աշխատանքի ընդունելիս կիրառելի չեն սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջները.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Օտարերկրացին սույն օրենքով նախատեսված փաստաթղթերը (ժամանակավոր կացության կարգավիճակի քարտը կամ հանրային ծառայությունների համարանիշը) միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմնից ստանում է անձամբ:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։