Հոդված 9. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.1-ին հոդվածով.
Հոդված 9. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.1-ին հոդվածով.
«Հոդված 22.1. Միասնական էլեկտրոնային հարթակը և այդ հարթակով օտարերկրացի աշխատողների ներգրավումը
1. Օտարերկրացի աշխատող ներգրավելու համար գործատուն լրացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված հայտ միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմնի կողմից վարվող միասնական էլեկտրոնային հարթակում:
2. Միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հայտերի նվազագույն պահանջները, միասնական էլեկտրոնային հարթակում հայտերի լրացման և ներկայացման կարգը, միասնական էլեկտրոնային հարթակով օտարերկրացի աշխատողների ներգրավման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: