Անցնել բովանդակությանը

Հոդված 5. Օրենքի`

գործել է մինչև 2018-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 5. Օրենքի`

1) 14-րդ հոդվածի 7-րդ կետի երկրորդ պարբերության «դ» ենթակետի «օրենսդրության» բառից հետո լրացնել «(մասնագիտական հարցեր)» բառերը.

2) 14-րդ հոդվածի 8-րդ կետի`

- երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մասնակիցների հետ հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով` քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի դրույթների շրջանակներում նրանց գործնական կարողություններն ստուգելու նպատակով:»,

- երրորդ և չորրորդ պարբերություններից հանել «փակ գաղտնի» բառերը.

3) 14-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-րդ կետով.

«9.1. Մրցույթի արդյունքները հրապարակվելուց հետո այդ արդյունքները կարող են մասնակցի (իր արդյունքների մասով) կամ մրցութային հանձնաժողովի անդամի կողմից գրավոր բողոքարկվել:

Սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված գրավոր բողոքը քննության է առնում քաղաքացիական ծառայության խորհուրդը` ուսումնասիրելով մասնակցի կողմից տրված պատասխանները, դրանց վերաբերյալ` մրցութային հանձնաժողովի գնահատականները (դրանց ճիշտ կամ սխալ լինելը), դրանք համադրելով քվեարկության արդյունքների հետ և որոշելով կոնկրետ մասնակցի` մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվելու հարցը:

Քաղաքացիական ծառայության խորհուրդը սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված որոշումը հրապարակում է դա ընդունելուց հետո` նույն օրը:

Սույն կետի առաջին և երկրորդ պարբերություններով նախատեսված գրավոր բողոք ներկայացնելու, դա քննության առնելու և որոշում կայացնելու կարգն ու ժամկետները սահմանում է քաղաքացիական ծառայության խորհուրդը:».

4) 14-րդ հոդվածի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, սույն հոդվածի 9.1-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի բացակայության դեպքում, համապատասխան մրցութային հանձնաժողովից ստացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունը մրցույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնող աշխատակազմն ուղարկում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին, բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի: Եզրակացությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին նշանակում է համապատասխան պաշտոնում, բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի:

Սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված կարգով և ժամկետում Հայաստանի Հանրապետության նախարարության, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարի պաշտոնում մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունն ուղարկվում է համապատասխանաբար նախարարին, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարին, մարզպետին (Երևանի քաղաքապետին): Համապատասխան նախարարը, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարը, մարզպետը (Երևանի քաղաքապետը) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի վերաբերյալ` հիմնավորմամբ, եռօրյա ժամկետում առաջարկություն է ներկայացնում աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին (մարմին), որն առաջարկությունն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, ընդունում է պաշտոնում նշանակելու մասին որոշում:».

5) 14-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-րդ կետով.

«10.1. Սույն հոդվածի 9.1-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի առկայության դեպքում, սույն հոդվածի 10-րդ կետով նախատեսված կարգով, եզրակացության հետ միաժամանակ ուղարկվում է նաև քաղաքացիական ծառայության խորհրդի` սույն հոդվածի 9.1-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված որոշումը` դա ստանալուց անմիջապես հետո:».

6) 14-րդ հոդվածի 11-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Եթե մրցույթի արդյունքում մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել կամ հարցազրույցի մասնակիցներից ոչ մեկը քվեարկության արդյունքում չի հավաքել մրցութային հանձնաժողովի` քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներ ու մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվել, կամ քաղաքացիական ծառայության խորհուրդը սույն հոդվածի 9.1-րդ կետով նախատեսված դեպքում կայացրել է մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին որոշում, ապա անցկացվում է կրկնակի մրցույթ:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։