Հոդված 6. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի`
Հոդված 6. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի`
1) առաջին պարբերության «քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի արդյունքում այդ պաշտոնում նշանակվելու համար մասնակից չընտրվելու» բառերը փոխարինել «մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը» բառերով.
2) «ա» ենթակետի «կողմից մինչև երկու ամիս ժամկետով» բառերը փոխարինել «կամ սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված կարգով սույն կետի «բ» ենթակետով նախատեսված անձի կողմից մինչև վեց ամիս ժամկետով» բառերով, իսկ «երկու ամիսը» բառերը` «վեց ամիսը» բառերով.
3) «բ» ենթակետի «ծառայողի` մինչև մեկ տարի ժամկետով պարտադիր գործուղմամբ» բառերը փոխարինել «ծառայողի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով» բառերով: