Հոդված 8. Օրենքի 40-րդ հոդվածի`
Հոդված 8. Օրենքի 40-րդ հոդվածի`
1) 4-րդ կետի «մեկ երրորդը` տվյալ բնագավառի գիտական հաստատությունների և հասարակական միավորումների ներկայացուցիչներ» բառերը փոխարինել «մեկ երրորդը` գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչներ» բառերով.
2) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Հասարակական միավորումների ներկայացուցիչները մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատանքներին մասնակցում են դիտորդի կարգավիճակով:».
3) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Քաղաքացիական ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատում են` քաղաքացիական ծառայության խորհուրդը` քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր պաշտոնների համար, համապատասխան մարմինները` քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոնների համար:»: