Հոդված 241.11. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Հոդված 241.11. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
1. Յուրաքանչյուր անձ, որը գտնում է, որ իրեն վերաբերող քաղաքացիական գործով սույն օրենսգրքով սահմանված կարգով ընդունված վերջնական դատական որոշմամբ խախտվել է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված իր իրավունքը (իրավունքները), Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող և քաղաքացիական գործեր քննելու իրավասություն ունեցող միջազգային դատարան դիմելու իրավունք ունի:
2. Սույն օրենսգրքի իմաստով` վերջնական դատական որոշում է համարվում սույն օրենսգրքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատի կայացրած և սույն օրենսգրքի 239-րդ հոդվածով սահմանված կարգով ուժի մեջ մտած որոշումը:
3. Միջազգային դատարան դիմելու իրավունքը ծագում է վերջնական դատական որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` համապատասխան միջազգային դատարանի հիմնադիր պայմանագրով կամ նրա լիազորությունները սահմանող միջազգային այլ պայմանագրերով (այսուհետ` միջազգային դատարանի կանոնակարգերով) սահմանված պահից:
4. Միջազգային դատարան դիմելու իրավունք ունեցող անձանց շրջանակը սահմանվում է տվյալ միջազգային դատարանի կանոնակարգերով: