Անցնել բովանդակությանը

Հոդված 241.3. ԴԻՄՈՒՄԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 241.3. ԴԻՄՈՒՄԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ

1. Նոր հանգամանքներով վճիռները և որոշումները վերանայելու դիմումները ներկայացվում են համապատասխան հանգամանքներն առաջանալու օրվանից եռամսյա ժամկետում:

2. Սույն օրենսգրքի 241.1-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում եռամսյա ժամկետի հաշվարկն սկսվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից:

Սույն օրենսգրքի 241.1-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում եռամսյա ժամկետի հաշվարկն սկսվում է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճիռը կամ որոշումն այդ դատարանի կանոնակարգերով սահմանված կարգով այդ դատարան դիմած անձին հանձնելու օրվանից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։