Հոդված 241.4. ԴԻՄՈՒՄԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 241.4. ԴԻՄՈՒՄԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
1. Դիմումը ներկայացվում է սույն օրենսգրքի 241.7-րդ հոդվածով իրավասու դատարան:
2. Դիմումին կցվում են նոր հանգամանքը հաստատող ապացույցը (ապացույցները), ինչպես նաև լրացուցիչ այլ ապացույցներ, որոնք նախկինում չեն ներկայացվել: Դիմումին կցվում է նաև վճռի կամ որոշման վերանայման հետ կապված պետական տուրքի վճարումը հաստատող ապացույցը:
3. Դիմումը ներկայացնող անձը դրա պատճենը նոր հանգամանքը հաստատող ապացույցի (ապացույցների) պատճենների հետ պատշաճ ձևով ուղարկում է գործին մասնակցող անձանց: