Հոդված 241.1. ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ՎՃԻՌՆԵՐԻ և ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Հոդված 241.1. ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ՎՃԻՌՆԵՐԻ և ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
1. Նոր հանգամանքներով վճիռների և որոշումների վերանայման համար հիմք են`
1) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի` ուժի մեջ մտած որոշումը, որով ամբողջությամբ կամ մի մասով հակասահմանադրական է ճանաչվել այն օրենքը կամ իրավական այլ ակտը, որը կիրառել է դատարանը.
2) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճիռը կամ որոշումը, որով հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի (իրավունքների) խախտման հանգամանքը:
2. Նոր հանգամանքներով վերանայման ենթակա են առաջին ատյանի դատարանների, վերաքննիչ դատարանի, տնտեսական դատարանի, ինչպես նաև վճռաբեկ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռները և որոշումները: