Հոդված 241.6. ՎՃՌԻ ԿԱՄ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼԸ
Հոդված 241.6. ՎՃՌԻ ԿԱՄ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼԸ
1. Դիմումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, համապատասխան դատարանը որոշում է կայացնում վճռի կամ որոշման վերանայման վարույթ հարուցելու կամ վարույթի հարուցումը մերժելու մասին: Որոշման պատճենը պատշաճ ձևով ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
2. Վճռի կամ որոշման վերանայման վերաբերյալ դիմումը կարող է մերժվել, եթե`
1) դիմումում նշված վճիռը կամ որոշումը չի կայացրել այն դատարանը, որին հասցեագրվել է դիմումը.
2) դիմումը ներկայացվել է դրա համար սույն օրենսգրքով նախատեսված ժամկետի խախտմամբ, և դիմողը միջնորդություն չի ներկայացրել դա վերականգնելու մասին.
3) վճիռը կամ որոշումը վերանայելու համար հիմք դարձած նոր հանգամանքը հաստատող ապացույց չի ներկայացվել, և դատարանը լրացուցիչ պարզել է, որ այդպիսի հանգամանք չկա: