Հոդված 241.7. ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ՎՃԻՌՆԵՐԸ և ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ
Հոդված 241.7. ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ՎՃԻՌՆԵՐԸ և ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ
Նոր հանգամանքներով վճիռները և որոշումները վերանայելու իրավասություն ունի համապատասխան վճիռը կամ որոշումը կայացրած դատարանը:
Վերոնշյալ դրույթին համապատասխան`
1) առաջին ատյանի դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը կամ որոշումը նոր հանգամանքներով վերանայում է վճիռը կամ որոշումը կայացրած առաջին ատյանի դատարանը.
2) վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը կամ որոշումը նոր հանգամանքներով վերանայում է վերաքննիչ դատարանը.
3) տնտեսական դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը կամ որոշումը նոր հանգամանքներով վերանայում է տնտեսական դատարանը.
4) վճռաբեկ դատարանի` ուժի մեջ մտած որոշումը, որը կայացվել է առաջին ատյանի դատարանի, վերաքննիչ դատարանի կամ տնտեսական դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի կամ որոշման վերաբերյալ, նոր հանգամանքներով վերանայում է վճռաբեկ դատարանը: