Գլուխ 3 · ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Հոդված 11. Պաշտոնի նշանակելը հարկադիր կատարման ծառայությունում
Հոդված 11. Պաշտոնի նշանակելը հարկադիր կատարման ծառայությունում
1. Հարկադիր կատարման ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է գլխավոր հարկադիր կատարողը:
2. Սույն օրենքի 4-րդ հոդվածում նշված պաշտոններում հարկադիր կատարողներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է գլխավոր հարկադիր կատարողը:
3. Հարկադիր կատարման ծառայությունում քաղաքացիական ծառայողներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է համապատասխան նախարարության գլխավոր քարտուղարը` քաղաքացիական ծառայությունը կանոնակարգող օրենքներին և իրավական այլ ակտերին համապատասխան:
(11-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն, փոփ., խմբ. 15.06.06 ՀՕ-132-Ն, խմբ. 23.03.18 ՀՕ-281-Ն)