Գլուխ 4 · ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
Հոդված 14. Հարկադիր կատարողի վերապատրաստումը և հատուկ ուսուցումը
Հոդված 14. Հարկադիր կատարողի վերապատրաստումը և հատուկ ուսուցումը
1. Հարկադիր կատարման ծառայության գլխավոր և առաջատար խմբերի պաշտոններ զբաղեցնող հարկադիր կատարողները ենթակա են պարտադիր վերապատրաստման առնվազն 5 տարին մեկ անգամ:
2. Սույն օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետով սահմանված դեպքերում հարկադիր կատարողներն անցնում են եռամսյա վերապատրաստում:
3. Հատուկ ուսուցում անցնելուց հետո հարկադիր կատարողներն իրավունք ունեն սահմանված կարգով կրելու, պահելու և գործադրելու (կիրառել) հրազեն և օրենքով նախատեսված հատուկ միջոցներ:
4. Վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու կարգն ու պայմանները սահմանում է Կառավարությունը:
(14-րդ հոդվածը փոփ. 16.12.05 ՀՕ-29-Ն, 23.03.18 ՀՕ-281-Ն)