Հոդված 40. Հարկադիր կատարման ծառայությունում տարիքային սահմանափակումները
Հոդված 40. Հարկադիր կատարման ծառայությունում տարիքային սահմանափակումները
1. Բարձրագույն խմբի հարկադիր կատարողների համար պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիք է համարվում 60 տարեկանը:
Գլխավոր և առաջատար խմբերի հարկադիր կատարողների համար պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիք է համարվում 55 տարեկանը:
2. Հարկադիր կատարման ծառայության պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը հարկադիր կատարողի` պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը լրանալու դեպքում հարկադիր կատարողի ծառայության ժամկետը կարող է երկարաձգել մինչև 5 տարի ժամկետով:
Գլխավոր հարկադիր կատարողը հարկադիր կատարողի` պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը լրանալու դեպքում հարկադիր կատարողի ծառայության ժամկետը կարող է երկարաձգել համապատասխան նախարարի համաձայնությամբ:
3. Հարկադիր կատարման ծառայությունից ազատումը, սույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան, կատարվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տարիքը լրանալուց հետո` հաջորդ ամսվա 1-ին:
(40-րդ հոդվածը խմբ. 15.06.06 ՀՕ-132-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-281-Ն)