Հոդված 27. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կենսաթոշակային և սոցիալական ապահովությունը
Հոդված 27. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կենսաթոշակային և սոցիալական ապահովությունը
(վերնագիրը փոփ. 21.01.20 ՀՕ-23-Ն)
1. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կենսաթոշակային ապահովությունը, պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչվելու կամ զոհվելու դեպքում հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի և նրա ընտանիքի անդամների սոցիալական ապահովությունը իրականացվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանած կարգով։
(27-րդ հոդվածը լրաց. 12.12.13 ՀՕ-201-Ն, խմբ. 12.12.13 ՀՕ-198-Ն, փոփ. 21.01.20 ՀՕ-23-Ն)