Հոդված 3. Հատուկ քննչական ծառայության մասին օրենսդրությունը
Հոդված 3. Հատուկ քննչական ծառայության մասին օրենսդրությունը
1. Հատուկ քննչական ծառայության մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքից, այլ օրենքներից ու իրավական ակտերից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից:
Հատուկ քննչական ծառայության վրա տարածվում է նաև «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն այնքանով, որքանով դրա նորմերը իրենց էությամբ կիրառելի են ծառայության այդ տեսակի նկատմամբ և չեն հակասում սույն օրենքի և պետական հատուկ ծառայության էությանը:
2. Օրենքով նախատեսված դեպքերում հատուկ քննչական ծառայության պետն ընդունում է ծառայության կազմակերպման ու գործունեության վերաբերյալ ներքին կամ անհատական իրավական ակտեր:
3. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը: