Հոդված 9. Հատուկ քննչական ծառայությունում պաշտոնի նշանակելը
Հոդված 9. Հատուկ քննչական ծառայությունում պաշտոնի նշանակելը
1. Հատուկ քննչական ծառայության պետին պաշտոնի նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ` վեց տարի ժամկետով:
Հայաստանի Հանրապետության Նախագահը հատուկ քննչական ծառայության պետին պաշտոնից կարող է ազատել սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված հիմքերով:
Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնում:
Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնավարման ժամկետը չի կարող գերազանցել սույն օրենքով սահմանված պաշտոնավարման սահմանային տարիքը` անկախ վերանշանակման հանգամանքից, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքի:
2. Հատուկ քննչական ծառայության մյուս պաշտոններում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է հատուկ քննչական ծառայության պետը:
(9-րդ հոդվածը փոփ., լրաց. 19.05.14 ՀՕ-31-Ն)