Հոդված 13. Հատուկ քննչական ծառայության ծառայողների կոչումները
Հոդված 13. Հատուկ քննչական ծառայության ծառայողների կոչումները
(վերնագիրը խմբ. 19.05.14 ՀՕ-31-Ն)
1. Հատուկ քննչական ծառայության ծառայողներին շնորհվում են հետևյալ կոչումները.
1) արդարադատության գեներալ-լեյտենանտ.
2) արդարադատության գեներալ-մայոր.
3) արդարադատության գնդապետ.
4) արդարադատության փոխգնդապետ.
5) արդարադատության մայոր.
6) արդարադատության կապիտան.
7) արդարադատության ավագ լեյտենանտ.
8) արդարադատության լեյտենանտ:
2. Արդարադատության գեներալ-լեյտենանտի, արդարադատության գեներալ-մայորի կոչումները բարձրագույն կոչումներ են, որոնք շնորհում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:
3. Հատուկ քննչական ծառայության մյուս կոչումները շնորհում է հատուկ քննչական ծառայության պետը:
4. Հատուկ քննչական ծառայության ծառայողներին կոչումները շնորհվում են հերթականության կարգով` նախորդ կոչումում ծառայության սահմանված ժամկետը լրանալուց հետո` տասնհինգ օրվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
5. Հատուկ քննչական ծառայության ծառայողներին կոչումները շնորհվում են անհատական կարգով` ցմահ:
(13-րդ հոդվածը խմբ. 19.05.14 ՀՕ-31-Ն)