Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2020-02-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՈՒ ԱԶԱՏՄԱՆ, դասային աստիճանՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 9. Հատուկ քննչական ծառայությունում պաշտոնի նշանակելը

գործել է մինչև 2020-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 9. Հատուկ քննչական ծառայությունում պաշտոնի նշանակելը

1. Հատուկ քննչական ծառայության պետին պաշտոնի նշանակում է Կառավարությունը` վարչապետի ներկայացմամբ` վեց տարի ժամկետով:

2. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնում:

3. Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնավարման ժամկետը չի կարող գերազանցել սույն օրենքով սահմանված պաշտոնավարման սահմանային տարիքը` անկախ վերանշանակման հանգամանքից, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքի:

4. Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալներին հատուկ քննչական ծառայության պետի ներկայացմամբ նշանակում է վարչապետը:

5. Հատուկ քննչական ծառայության մյուս պաշտոններում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է հատուկ քննչական ծառայության պետը:

(9-րդ հոդվածը փոփ., լրաց. 19.05.14 ՀՕ-31-Ն, խմբ. 23.03.18 ՀՕ-312-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։