Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-04-09-ից մինչև 2021-05-31։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԻՐԱՎԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ, ԾԱՌԱՅՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

Հոդված 18. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի իրավունքները

գործել է մինչև 2021-05-31Բացել ARLIS-ում

Հոդված 18. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի իրավունքները

(վերնագիրը փոփ. 21.01.20 ՀՕ-23-Ն)

1. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն իրավունք ունի՝

1) ծանոթանալու զբաղեցրած պաշտոնում իր իրավունքները և պարտականությունները սահմանող իրավական ակտերին.

2) ծանոթանալու անձնական գործի բոլոր նյութերին, իր գործունեության գնահատագրերին և այլ փաստաթղթերին, ներկայացնելու բացատրություններ.

3) ստանալու ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր.

4) իր իրավասության սահմաններում ընդունելու որոշումներ.

5) ստանալու կատարած աշխատանքի համար համարժեք վարձատրություն.

6) ունենալու սոցիալական պաշտպանություն և ապահովություն.

7) օգտվելու իրավական պաշտպանությունից.

8) դասային աստիճանի սահմանված կարգով բարձրացման.

9) բողոքարկելու ատեստավորման և ծառայողական քննության արդյունքները.

10) ներկայացնելու առաջարկություններ աշխատանքի կազմակերպման ու կատարելագործման հարցերի վերաբերյալ:

2. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը կարող է ունենալ սույն օրենքով և իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ:

(18-րդ հոդվածը փոփ. 19.05.14 ՀՕ-31-Ն, խմբ. 12.12.13 ՀՕ-176-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-312-Ն, 21.01.20 ՀՕ-23-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։