Հոդված 19. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի պարտականությունները
Հոդված 19. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի պարտականությունները
(վերնագիրը փոփ. 21.01.20 ՀՕ-23-Ն)
1. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի պարտականություններն են՝
1) Սահմանադրության, սույն օրենքի, այլ օրենքների և իրավական ակտերի պահանջները կատարելը.
2) մասնագիտական և գործնական անհրաժեշտ գիտելիքներ ապահովելը.
3) աշխատանքային կարգապահությունը պահպանելը.
4) հաշվետվություն ներկայացնելը.
5) սահմանված կարգով տրված հանձնարարականները, հրամանները, ցուցումները և ընդունված որոշումները կատարելը.
6) սահմանված կարգով և ժամկետներում առաջարկություններ, դիմումներ ու բողոքներ քննության առնելը և դրանց ընթացք տալը.
7) պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը, այդ թվում՝ պաշտոնավարումը դադարեցնելուց հետո.
8) օրենսդրությամբ սահմանված կարգով եկամուտների հայտարարագիր ներկայացնելը:
2. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար սույն օրենքով, այլ օրենքներով ու իրավական ակտերով կարող են սահմանվել նաև այլ պարտականություններ:
(19-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-312-Ն, 21.01.20 ՀՕ-23-Ն)