Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-04-09-ից մինչև 2021-05-31։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՈՒ ԱԶԱՏՄԱՆ, դասային աստիճանՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 7. Հատուկ քննչական ծառայությունում պաշտոնի նշանակելու պայմանները

գործել է մինչև 2021-05-31Բացել ARLIS-ում

Հոդված 7. Հատուկ քննչական ծառայությունում պաշտոնի նշանակելու պայմանները

(վերնագիրը փոփ. 21.01.20 ՀՕ-23-Ն)

1. Հատուկ քննչական ծառայության պետ կարող է նշանակվել այն անձը, ով մինչև նշանակումը զբաղեցրել է հատուկ քննչական ծառայությունում բարձրագույն խմբի կամ վերջին հինգ տարին գլխավոր խմբի պաշտոն կամ վերջին յոթ տարին առաջատար խմբի պաշտոն կամ ունի դատախազի կամ քննիչի առնվազն 10 տարվա ստաժ:

2. Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ կարող է նշանակվել այն անձը, ով մինչև նշանակումը վերջին չորս տարին զբաղեցրել է հատուկ քննչական ծառայությունում գլխավոր խմբի կամ վերջին հինգ տարին առաջատար խմբի պաշտոն կամ ունի դատախազի կամ քննիչի առնվազն 8 տարվա ստաժ:

2.1. Հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ և հատուկ քննչական ծառայության վարչության պետ կարող է նշանակվել այն անձը, որը մինչև նշանակումը զբաղեցրել է հատուկ քննչական ծառայությունում գլխավոր կամ առաջատար խմբերի պաշտոններ կամ ունի դատախազի կամ քննիչի առնվազն 6 տարվա ստաժ։

2.2. Հատուկ քննչական ծառայության վարչության պետի տեղակալ կարող է նշանակվել այն անձը, որը մինչև նշանակումը զբաղեցրել է հատուկ քննչական ծառայությունում գլխավոր կամ առաջատար խմբերի պաշտոններ կամ ունի դատախազի կամ քննիչի առնվազն 5 տարվա ստաժ։

3. Հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ կարող է նշանակվել այն անձը, որը մինչև նշանակումը վերջին 2 տարին զբաղեցրել է հատկապես կարևոր գործերի քննիչի պաշտոն կամ ունի դատախազի կամ քննիչի առնվազն 4 տարվա ստաժ:

4. Հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ կարող է նշանակվել այն անձը, որը մինչև նշանակումն ունի դատախազի կամ քննիչի առնվազն 3 տարվա ստաժ:

5. Հատուկ քննչական ծառայությունում գլխավոր և առաջատար խմբի պաշտոնները համալրվում են սույն օրենքով սահմանված կարգով անցկացվող մրցույթի արդյունքների հիման վրա:

6. Հատուկ քննչական ծառայությունում թափուր պաշտոնի կարող է նշանակվել պաշտոնակատար, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով:

(7-րդ հոդվածը լրաց. 19.05.14 ՀՕ-31-Ն, փոփ. 21.01.20 ՀՕ-23-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։