Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-01-07-ից մինչև 2014-06-28։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՈՒ ԱԶԱՏՄԱՆ, ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 9. Հատուկ քննչական ծառայությունում պաշտոնի նշանակելը

գործել է մինչև 2014-06-28Բացել ARLIS-ում

Հոդված 9. Հատուկ քննչական ծառայությունում պաշտոնի նշանակելը

1. Հատուկ քննչական ծառայության պետին պաշտոնի նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի ներկայացմամբ:

Հայաստանի Հանրապետության Նախագահը հատուկ քննչական ծառայության պետին պաշտոնից կարող է ազատել սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված հիմքերով:

2. Հատուկ քննչական ծառայության մյուս պաշտոններում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է հատուկ քննչական ծառայության պետը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։