Գլուխ 4 · ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՄՅՈՒՍ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 28. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի գործունեության այլ սոցիալական երաշխիքները
Հոդված 28. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի գործունեության այլ սոցիալական երաշխիքները
(վերնագիրը փոփ. 21.01.20 ՀՕ-23-Ն)
Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց երաշխավորվում են նաև`
1) աշխատանքի համար անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմաններ.
2) ծառայողական պարտականությունները կատարելիս նրանց և ընտանիքի անդամներին պատճառված գույքային վնասի հատուցում պետության կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
3) (կետն ուժը կորցրել է 11.06.14 ՀՕ-65-Ն)
(28-րդ հոդվածը փոփ. 11.06.14 ՀՕ-65-Ն, 21.01.20 ՀՕ-23-Ն)