Գլուխ 4 · ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՄՅՈՒՍ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 30. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի համազգեստը, վկայականը և կնիքը
Հոդված 30. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի համազգեստը, վկայականը և կնիքը
(վերնագիրը խմբ. 30.04.13 ՀՕ-24-Ն, փոփ. 21.01.20 ՀՕ-23-Ն)
1. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց պետական բյուջեի միջոցների հաշվին տրվում է համազգեստ: Համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և դրանք կրելու կարգը սահմանում է Կառավարությունը:
2. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց տրվում են հատուկ քննչական ծառայության պետի հաստատած միասնական նմուշի վկայականներ, ինչպես նաև նրանց անվամբ հատուկ քննչական ծառայությունում գրանցված և համարակալված անձնական կնիքներ:
(30-րդ հոդվածը խմբ. 30.04.13 ՀՕ-24-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-312-Ն, 21.01.20 ՀՕ-23-Ն)