Հոդված 4. Սույն օրենքի հիմնական հասկացությունները
Հոդված 4. Սույն օրենքի հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) հատուկ քննչական ծառայության ծառայող` հատուկ քննչական ծառայության պետը, նրա տեղակալները, հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարևոր գործերի ավագ քննիչները, հատուկ քննչական ծառայության վարչությունների պետերը, նրանց տեղակալները, հատկապես կարևոր գործերի ավագ քննիչները և հատկապես կարևոր գործերի քննիչները.
2) օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողներ` Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը, փոխվարչապետը, պատգամավորները, Սահմանադրական դատարանի նախագահը, փոխնախագահը և դատավորները, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահները և դատավորները, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության նախարարները, նրանց տեղակալները, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները, Հայաստանի Հանրապետության մարզպետները, նրանց տեղակալները, Երևանի քաղաքապետը, նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի նախագահը և մյուս անդամները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահը և խորհրդի անդամները, Հայաստանի Հանրապետության կարգավորող հանձնաժողովների ղեկավարները և անդամները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը և անդամները, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահը և տեղակալը.
3) պետական հատուկ ծառայություն իրականացնող անձ` դատախազները, քննչական կոմիտեի ծառայողները, ոստիկանության (բացառությամբ ոստիկանության զորքերի), ազգային անվտանգության (բացառությամբ սահմանապահ զորքերի և զինված ստորաբաժանումների), հարկային, մաքսային, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող, քրեակատարողական և փրկարարական մարմինների պաշտոնատար անձինք.
4) ընտրական գործընթացների հետ կապված հանցագործություններ` հանցագործություններ, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149-րդ, 150-րդ, 154.1-րդ և 154.2 -րդ հոդվածներով:
(4-րդ հոդվածը խմբ., փոփ. 19.05.14 ՀՕ-31-Ն, փոփ. 16.01.18 ՀՕ-65-Ն, 17.01.18 ՀՕ-47-Ն)