Հոդված 3. Հատուկ քննչական ծառայության մասին օրենսդրությունը
Հոդված 3. Հատուկ քննչական ծառայության մասին օրենսդրությունը
1. Հատուկ քննչական ծառայության մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքից, այլ օրենքներից ու իրավական ակտերից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից:
Հատուկ քննչական ծառայության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման աշխատողները և գլխավոր քարտուղարը քաղաքացիական ծառայողներ են, որոնց վրա տարածվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքը։
2. Օրենքով նախատեսված դեպքերում հատուկ քննչական ծառայության պետն ընդունում է ծառայության կազմակերպման ու գործունեության վերաբերյալ ներքին կամ անհատական իրավական ակտեր:
3. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
(3-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-312-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-23-Ն)