Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2010-07-03-ից մինչև 2013-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՄՅՈՒՍ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 25. Հատուկ քննչական ծառայության ծառայողի վարձատրությունը

գործել է մինչև 2013-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 25. Հատուկ քննչական ծառայության ծառայողի վարձատրությունը

1. Հատուկ քննչական ծառայության ծառայողի վարձատրությունը կազմված է`

1) աշխատավարձից.

2) որպես խրախուսանք տրվող դրամական պարգևատրումներից:

2. Հատուկ քննչական ծառայության ծառայողի աշխատավարձը բաղկացած է պաշտոնային դրույքաչափից և աշխատանքային ստաժի ու դասային աստիճանի համար տրվող հավելավճարներից:

3. Հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնային դրույքաչափերի համակարգը հետևյալն է.

1) հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնային դրույքաչափը կազմում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 75 տոկոսը.

2) հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնային դրույքաչափը կազմում է հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնային դրույքաչափի 90 տոկոսը.

3) հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնային դրույքաչափը կազմում է հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնային դրույքաչափի 85 տոկոսը.

4) հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչի պաշտոնային դրույքաչափը կազմում է հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնային դրույքաչափի 80 տոկոսը:

4. Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնային դրույքաչափից ելնելով` դասային աստիճանների համար սահմանվում են հետևյալ չափերով հավելավճարներ.

1) արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի համար` 75 տոկոսով.

2) արդարադատության առաջին դասի խորհրդականի համար` 65 տոկոսով.

3) արդարադատության երկրորդ դասի խորհրդականի համար` 60 տոկոսով.

4) արդարադատության երրորդ դասի խորհրդականի համար` 55 տոկոսով.

5) առաջին դասի խորհրդականի համար` 50 տոկոսով.

6) երկրորդ դասի խորհրդականի համար` 45 տոկոսով.

7) երրորդ դասի խորհրդականի համար` 40 տոկոսով:

5. Հատուկ քննչական ծառայության ծառայողները ստանում են իրենց պաշտոնային դրույքաչափի 4 տոկոսի չափով հավելավճար հատուկ քննչական ծառայության ծառայողի, դատախազի կամ քննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար, սակայն հավելավճարի ընդհանուր գումարը չի կարող գերազանցել պաշտոնային դրույքաչափը:

6. Հատուկ քննչական ծառայության պաշտոնի նշանակված դատախազների կամ քննիչների նախկին ծառայության կամ աշխատանքի ժամկետը հաշվի է առնվում նրանց աշխատավարձը հաշվարկելիս:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։