Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասում՝

1) 3-րդ կետի «ծրագրի կատարողականը ու դրա վերաբերյալ հաշվետվությունները» բառերը փոխարինել «դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունը» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.

«3.1) համայնքի տարեկան աշխատանքային պլանը, դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունը.».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 19-21-րդ կետերով.

«19) համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ-գործընկերների մասին ընդհանուր բնույթի տեղեկություններ՝ դասակարգված ըստ սոցիալական պաշտպանության, առողջապահական, կրթական, շրջակա միջավայրի պաշտպանության ու տնտեսական զարգացման ոլորտների.

20) համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կառավարվող ընթացիկ ու ավարտված նախագծերի ցուցասրահը (պորտֆոլիոն)՝ դրանց կողմից ապահովվող սոցիալական, բնապահպանական, առողջապահական, տնտեսական ու այլ ազդեցությունների հիմնավորմամբ, ինովացիոն գործոնի նկարագրությամբ.

21) համայնքի տուրիստական պրոֆիլը և ենթակառուցվածքների (տրանսպորտ, քարտեզներ, հանրային ծառայություններ, հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության առկա լուծումներ, եղանակային ռիսկեր, բնակարանային շուկա, զվարճության ոլորտի օբյեկտներ և այլն) մասին ամբողջական տեղեկությունները:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։