Հոդված 9. Օրենքի 26-րդ հոդվածում՝
Հոդված 9. Օրենքի 26-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքերում, բացառությամբ 1-ին և 7-րդ կետերի, համայնքի ավագանին կազմում է համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին արձանագրություն:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին և 3.2-րդ մասերով.
«3.1. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դեպքում համայնքի ղեկավարը հրաժարականի մասին իր դիմումը եռօրյա ժամկետում կարող է հետ վերցնել: Համայնքի ղեկավարի կողմից հրաժարականի մասին իր դիմումը եռօրյա ժամկետում հետ չվերցնելու դեպքում աշխատակազմի քարտուղարի կողմից համայնքի ղեկավարի հրաժարականի մասին պատշաճ ձևով ծանուցվելուց հետո համայնքի ավագանին եռօրյա ժամկետում կազմում է համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին արձանագրություն: Արձանագրություն չկազմվելու դեպքում համայնքի ղեկավարի լիազորություններն օրենքի ուժով համարվում են վաղաժամկետ դադարեցված: Համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրությունը չկազմվելու մասին հաղորդումը աշխատակազմի քարտուղարը ներկայացնում է մարզպետարան:
3.2. Սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված դեպքում ավագանին ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունում է համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշում:».
3) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարում են մահվան փաստը լիազոր մարմնի կողմից գրանցվելու օրվանից: Համայնքի ղեկավարի մահվան մասին պետական վկայականը համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը ներկայացնում է մարզպետարան այն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:».
4) 5-րդ մասը «հոդվածի 3-րդ» բառերից հետո լրացնել «, 3.1-ին, 3.2-րդ» բառերով, նույն մասի «որոշումը կամ արձանագրությունները» բառերը փոխարինել «որոշումը, արձանագրությունը, վկայականը կամ հաղորդումը» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարության և» բառերը հանել.
5) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը սույն հոդվածի 3-րդ, 3.1-ին, 3.2-րդ և 4-րդ մասերով նախատեսված որոշումը, արձանագրությունը, վկայականը կամ հաղորդումն ստանալուց հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում, սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում տվյալ համայնքում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:»: